Ստոլտենբերգը մտահոգված է Բոսնիա և Հերցեգովինա...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել «անջատողական հռետորաբանության», ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում ռուսական ազդեցության վերաբերյալ։

Նա Սարաևո է ժամանել երկուշաբթի օրը Բալկանյան երկրներ կատարած իր շրջագայության շրջանակում։ Ստոլտենբերգը հանդիպումներ կունենա այս երկրների քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու համագործակցությունը։

«Մենք անհանգստացած ենք անջատողական հռետորաբանությամբ, ինչպես նաև արտաքին բացասական միջամտությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սարաևոյում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա կարծիքով, նման սպառնալիքները խաթարում են այս երկրում կայունությունը և բարեփոխումների գործընթացները, ուստի բոլոր առաջնորդները պետք է աշխատեն ազգային ինստիտուտներ կառուցելու, միասնության և հաշտեցման խթանման ուղղությամբ: