
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հերթական անգամ հայտարարել Է Ուկրաինային դաշինքի նվիրվածության մասին՝ վստահեցնելով, որ «մի օր» երկիրը կդառնա կազմակերպության անդամ։
«ՆԱՏՕ-ի դռները բաց են»,-ասել է նա։
«Ռուսաստանը վետոյի իրավունք չունի»,-հավելել է Սթոլթենբերգը։
«Նախագահ Պուտինը չի կարող արգելել ինքնիշխան պետություններին ընդունել ինքնիշխան որոշումներ, որոնք սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար։ Կարծում եմ՝ նա վախենում է ժողովրդավարությունից եւ ազատությունից, եւ դա նրա գլխավոր խնդիրն է»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։