Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պլանավորում...

ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, պլանավորում են շուտով այցելել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանք պնդում են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն նշում են, որ ծրագրերը դեռևս վերջնականապես չեն որոշվել, և ժամկետները կարող են հետաձգվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը և Քուշները կներկայացնեն ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրերի վերջին նախագծերը, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն և Եվրոպան մտադիր են տրամադրել Կիևին:

Հիշեցնենք, որ Ուիթքոֆը և Քուշները ՌԴ նախագահ Պուտինի հետ Կրեմլում հանդիպել են դեկտեմբերի 2-ին։ Ուկրաինական կարգավորմանը նվիրված հանդիպումը տևել է մոտավորապես հինգ ժամ։