Հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը նախատեսում է անդամակցել «Արդար Ռուսաստան` ճշմարտության համար» քաղաքական կուսակցությանը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Պատգամավորների պալատի նիստի շրջանակում նախատեսվում է Սթիվեն Սիգալին հանձնել կուսակցության անդամատոմսը», - փոխանցել են կուսակցության մամուլի ծառայությունից:
Կուսակցությունից հավելել են, որ մինչ այս, հայտնի արտիստը «Հանուն ճշմարտության» շարքերում էր, իսկ այժմ նա միանում է «Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցությանը՝ Զախար Պրիլեպինի թիմի հետ:
Հիշեցնենք՝ 2016 թվականից Սիգալը Ռուսաստանի քաղաքացի է: