ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24news.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ մանդատը վայր չի դնի։
«Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը»,- ասել է Աղազարյանը՝ ներկայացնելով իր հիմնավորումները։
Ըստ Աղազարյանի, եթե ինքը վայր դներ մանդատը և վարույթների ավարտին պարզվեր՝ ինքը մեղավոր չէ, հասարակության մեջ տպավորություն կստեղծվեր, թե ընդհակառակը ինքը մեղավորություն է ունեցել, և գնացել է նման գործարքի. «Դրա համար էլ մանդատս վայր դնելը նպատակահարմար չեմ համարում»,- ասել է նա։