Ստեղծվել է Վահե Շահվերդյանի հուղարկավորության...

 ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Վահե (Ֆլոբեր) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: