Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակն, ըստ հարցվա...

Այսօր տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա է գտնվել նաև վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ներկայացվել են ներքաղաքական, անվտանգային, ՀԱՊԿ - Հայաստան, Ֆրանսիայի ռազմաքաղաքական օգնության և Արցախյան շարժման 36-ամյակին նվիրված հարցերի վերաբերյալ «Французский Поцелуй» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցումները արվել են 1100 հոգու հետ:

Հարցին՝ ստեղծված բարդ քաղաքական իրավիճակն ինչի՞ հետևանք է, հարցվածների 35.3 տոկոսը պատասխանել է՝ կառավարության ապաշնորհ կառավարման,  միտումնավոր ստեղծված իրավիճակ է՝ թելադրված արտաքին ուժերի կողմից՝ 29.9 տոկոս, աշխարհում առկա հակամարտությունների հետևանք է՝ 24.2։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 8.9 տոկոսը։