Ստեփանակերտում պայթյուն է որոտացել, հրդեհ բռն...

ԶԼՄ-ներում ու համացանցում լուրեր են պտտվում, որ Ստեփանակերտում պայթյուն է որոտացել։

Ըստ համացանցի արցախցի օգտատերերի, ցիստեռնով բենզինն է պայթել, հրդեհ է բռնկվել։ Տարածքում մարդիկ են եղել հավաքված։

Արցախի օգտատերերից մեկը գրել է․

«Արցախում էլի աղետ է տեղի ունեցել։

Ցիստերնով բենզին է պայթել, ասում են՝ ահագին տղամարդ է մահացել։

Հիվանդանոցից խնդրել են՝ ով մնացել է Ստեփանակերտում, գնան իրենց օգնելու

Անհնար է այդքան վիրավորների ու մահացածներին օգնեն այդքան քիչ մարդկանցով»։

Aysor.am-ի տեղեկություններով՝ պայթյունի ու  բռնկված հրդեհի հետևանքով զոհերը 100-ից ավելի են։