Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկա...

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր ` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվում է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: «Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,- նշված է հաղորդագրության մեջ: