Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջ...

Նոյեմբերի 13-ին, օրհնությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կկատարվի քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Արցախի թեմից հայտնում են, որ քահանայության աստիճանի կարժանանա ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:

«Այս սպասված և սրբազան արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 13-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագի ընթացքին, իսկ ընծայման կարգը նախօրեին՝  նոյեմբերի 12-ի երեկոյան ժամերգության ավարտին»,- նշում են թեմից։