Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարա...

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ։ Ասված է ՀԱՍԵ Արագածոտնի թեմի հայտարարության մեջ։

«Սիրելի’ հավատացյալներ, վերստին տեղեկացնում ենք, որ Արագածոտնի թեմում նախկինում ծառայող  Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամ) եւ Արամայիս Թախմազյանը (նախկին Տեր Թադե) կարգալույծ եղած են, եւ իրենց կատարած ոչ մի «արարողություն» (մկրտություն(կնունք), պսակադրություն, հուղարկավորոթյուն, պատարագ, տնօրհնեք կամ այլ «ծեսեր» ) վավերական չեն։

Մեր պարտքն ենք համարում տեղեկացնել ձեզ, որպեսզի ակամայից չսխալվեք և մեղք չգործեք»։