Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Չինաստանն անվանել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության սպառնալիք, բայց կողմ է արտահայտվել Պեկինի հետ համագործակցությանը, հաղորդել է Reuters-ը։
«Այո՛, սա մի երկիր է, որն իրական սպառնալիք է ներկայացնում Միացյալ Թագավորության ազգային անվտանգության համար», - պնդել է բրիտանական կառավարության ղեկավարը Լոնդոն Սիթիի լորդ-քաղաքապետի կողմից ամեն տարի կազմակերպվող ավանդական ճաշկերույթի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Սթարմերը քննադատել է Լոնդոնի և Պեկինի միջև ամուր հարաբերությունների բացակայությունը։
«Ժամանակն է լուրջ մոտեցման, մերժելու «Ոսկե դար» կամ «Սառցե դար» պարզունակ երկուական ընտրությունը և ընդունելու այն ակնհայտ փաստը, որ հնարավոր է աշխատել և առևտուր անել երկրի հետ», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։



