
Թուրքիայի նախագահական առաջիկա ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Ստամբուլում եւ Անկարայում մեծ բողոքի ակցիաներ են։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի տարբեր փողոցներում հազարավոր ցուցարարներ շարժվում են դեպի Վաթանի փողոց, որտեղ պահվում է ձերբակալված քաղաքապետը։
Նշենք, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի հիմննական մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այսօր առավոտյան ձերբակալվել է։ Մեկ օր առաջ էլ նրա բարձրագույն կրթության դիպլոմն են չեղարկել։