Ստամբուլի զվարճանքի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 29-ի, հայտնում է Anadolu-ն։
Հրդեհի առնչությամբ սկսվել է վարչական հետաքննություն, ներգրավվել է 2 քաղաքացիական տեսուչ։
Ստամբուլի գլխավոր դատախազության նախաձեռնած հետաքննության շրջանակներում երեք դատախազ է նշանակվել։
Մինչ հանցագործության վայրի զննման և ապացույցների հավաքագրման աշխատանքները շարունակվում են, 3 փորձագետներից բաղկացած խումբը, այդ թվում՝ աշխատանքի առողջության և հրդեհային անվտանգության մասնագետները, աշխատում են հրդեհի պատճառների վրա։
Հայտնի է, որ շենքը վերանորոգվում է։
Քննության ընթացքում կալանավորման որոշում է կայացվել ընդհանուր առմամբ 5 կասկածյալի նկատմամբ, այդ թվում՝ արտադրության 3 աշխատակից, պատասխանատու ղեկավարը և վերանորոգման համար պատասխանատու անձին։
Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցները հայտնել էին 16 հարկանի շենքի ստորին հարկերում գտնվող ժամանցային կենտրոնում բռնկված հրդեհի մասին։