Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատ...

Ստամբուլի դատարանը հրապարակել է  նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավճիռը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հետաքննությունը սկսվել է հունվարի 20-ին խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նիստում Իմամօղլուի կողմից Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի և նրա ընտանիքի անդամների դեմ արված հայտարարություններից հետո։

Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման:

Դատավարությունը տեղի է ունեցել Ստամբուլի Սիլիվրի բանտում, որտեղ նա պահվում է մարտ ամսից՝ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց ի վեր։