Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ռումբ տեղադրած ան...

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում ռումբ տեղադրած տղամարդուն։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

«Մեր գնահատականներով՝ հրամանը եկել է Քոբանիից, իսկ հարձակման հեղինակը եկել է Աֆրինից», - ասել է Սոյլուն։

Բացի այդ, պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է 21 մարդու՝ պայթյունի հետ առնչություն ունենալու կասկածանքով։

Տեղեկության համաձայն՝ վկայությունները ցույց են տալիս, որ պայթյունը կազմակերպել է PYD-ն (YPG-ի ռազմական թևը, որը պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված PKK-ի սիրիական թևն է համարվում):

Նոյեմբերի 13-ին որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։