Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտաց...

Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում կիրակի օրը հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը։

Լրատվականի հաղորդմամբ՝ միջադեպի պատճառն այս պահին հայտնի չէ։ Վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, որոնց թիվը չի հաղորդվում։