Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետն ի...

Վաղ առավոտյան ոստիկանության խուզարկություններից հետո ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն փաստաբանի միջոցով ուղերձ է հղել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն գրել է. «Տրամադրությունս լավ է, թող բոլորի տրամադրությունն էլ լավ լինի։ Այստեղից ավելի ուժեղացած ենք դուրս գալու։ Ոչ մի բան ազգի կամքից ավելի մեծ չէ։ Ազգի կամքը մի անձից (նկատի ունի Էրդողանին–խմբ) մեծ է»։

Նշենք, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի հիմննական մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այսօր առավոտյան ձերբակալվել է։