
Yerkir.am-ը գրում է. Առավոտյան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրապարակեց խմբակցության բոլոր պատգամավորների ստորագրությունները՝ նշելով. «Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ մեր ստորագրություններով»:
Օրվա ընթացքում տեղի ունեցավերկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարների հանդիպում-քննարկումը ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակում՝ Իշխան Սաղաթելյանի մասնակցությամբ:
Արդյունքում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության բոլոր 28 ստորագրությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթացն սկսելու համար:
Քիչ առաջ էլ «Հայաստան» խմբակցությանղեկավարը հրապարակեց բոլոր 28 պատգամավորների ստորագրություններով ձևաթուղթը՝ հայտնելով, որ դրանք, սկայն, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Ընդհանրացնենք. այժմ կողք կողքի են երկու խմբակցությունների բոլոր պատգամավորների ստորագրությունները՝ 6+28, որոնց հանրագումարը կազմում է 34:
Ինչպես հայտնի է՝ գործընթացն սկսել հնարավոր է միայն 36 պատգամավորի ստորագրության դեպքում: Ստացվում է՝ այն հնարավորը, ինչը կարող էր այս պահին արվել, դա այս 34 անբավարար թվի ստացումն է, ինչը ակնհայտ էր սկզբից ևեթ: Իսկ թե ի՞նչ են անելու այս թվով գործընթացի նախաձեռնողները, և ինչու՞ են թվի մեծացման խնդիրը թողած հարձակվել «Հայաստան» խմբակցության վրա՝ թողնում ենք հանրության դատին: