Սրբապղծության հետևանքով վնասվել է մոտ 50 հայկ...

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հայտարարությունը․

« Ստացված տվյալների  համաձայն՝ Յարոսլավլի մարզի համանուն շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմ են դրսեւորել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Այսպիսի  սրբապղծության հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար:

Մենք կարծում ենք, որ ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների ՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա:

Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կարճ ժամանակում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար։

Նման գործողությունները պետք է դատապարտվեն համապատասխան ձևով `կրկնությունից խուսափելու համար»: