Սրանք որևէ սրբություն չունեն․ Սամվել Հակոբյան

Հայրս հիմա ավելի լավ է իրեն զգում, ասեց, որ կարողացել է քնել, ինչը մեծ ձեռքբերում է։ Այս մասին զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբկցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Հայրս բացի հոգեբանական ճնշումների, ունի առողջական խնդիրներ, 70 տարեկան մարդը գտնվում է մի խցում, որտեղ չկան տարրական պայմաններ։ Հայաստանում արդարադատություն չկա․․․հորս առաջին դատական նիստը լինելու է օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին։ Տեղեկացա, որ դատավորը լինելու է Դավիթ Արղամանյանը, ով 2018-ի «դըմփ-դըմփ հու»-ի թմբուկ խփողն է»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Ռուբեն Հակոբյանը առողջական խնդիրներ էր ունեցել կալանավայրում, նրան հիվանդանոց չէին տեղափոխել՝ նշելով, որ լուրջ խնդիրներ չկան, կարող է դեղերն այնտեղ ընդունել։

Ավելին՝ տեսանյութում։