Սրանք ուզում են ադրբեջանական համայնք ստեղծել...

«Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, ի՞նչ է տեղի ունենալու՝ ըստ էության կանաչ լույս է բացվել Ադրբեջանի համար, եթե այս իշխանությունը վերարտադրվեց փոխվելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանում ձևավորվելու է ադրբեջանական համայնք, Հայաստանի տարածքներից տեղի են ունենալու նոր զիջումներ: Եվ այսօրվա իշխանությունը բացահայտ այս մասին հայտարարել է և ասել, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն: Այսինքն, եթե այս իշխանությունը մնաց, շարունակելու է այդ զիջումներն ու այդ վերադարձնելը լինելու է նաև անկլավների տեսքով: Երկրորդը, երկրում հաստատվելու է մեկ մարդու բռնապետություն, Նիկոլ Փաշինյանը և նրա ռեժիմը ժողովրդավարության թշնամիներն են»,- այս մասին Արմավիրի բնակիչների հետ հանդիպմանը նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։