Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված անձանց բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարաձգվում է ևս 6 ամսով՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը, ասել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը
«Հանրության շրջանում ավելի շատ հայտնի «Քաշաթաղի ծրագրի» ժամկետն ավարտվում է այս տարվա վերջ: Մենք, լսելով մեր հայրանակիցների առաջարկներն ու խնդրանքները, որոշել ենք ևս մեկ անգամ, բայց վերջին անգամ 6 ամսով երկարացնել այդ ծրագրի գործողության ժամկետը, որպեսզի մեր այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել իրացնել իրենց սերտիֆիկատները, իրացնեն դրանք»,- ասել է նա:
Նրա տեղեկացմամբ՝ շուրջ 200 քաղաքացի դեռ չի հասցրել իրացնել բնակապահովման հավաստագիրը։ Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակում արդեն իսկ իրացվել է ավելի քան 3000 հավաստագիր։



