Սպիտակ տունը հրապարակել է Պուտինի և Թրամփի մի...

Սպիտակ տանը տեղադրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը: Այն արվել է երկու նախագահի միջև անցյալ ամռանն Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն է լուսանկարն ուղարկել Սպիտակ տուն։

Այն ցուցադրվել է Palm Room-ում՝ Սպիտակ տան և նրա արևմտյան թևի միջև գտնվող նախասրահում։ Լուսանկարի տակ կա մեկ այլ լուսանկար, որտեղ Թրամփը պատկերված է իր թոռնուհիներից մեկի հետ, պարզաբանել է PBS-ի լրագրող Էլիզաբեթ Լանդերսը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը լուսանկարում նորմալ է ստացվել, իսկ ռուսական պետության ղեկավարը՝ լավ:

Թրամփն ընդգծել է, որ Պուտինը շատ հարգալից է վերաբերվում իրեն և իր երկրին, բայց ոչ այնքան հարգալից է ուրիշների նկատմամբ: