Սպիտակ տունը հայտարարել է Չինաստանի նկատմամբ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը «լավ և արդյունավետ զրույց» են ունեցել, երկու երկրները  հետաքրքրված են միմյանց շուկաներով: Այդ մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դա լավ, արդյունավետ զրույց էր։ Նա (խմբ.՝ Թրամփը) միշտ բարձր է գնահատել Չինաստանի նախագահի հետ ունեցած հարգալից վերաբերմունքը», - ասել է Լևիթը։

Ինչպես նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, «Չինաստանը ԱՄՆ-ի և մեր շուկաների կարիքն ունի»։

«Մենք նույնպես ռազմավարական հետաքրքրություն ունենք Չինաստանի տնտեսության և շուկայի նկատմամբ», - ընդգծել է նա։

Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը որոշել են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները կշարունակեն բանակցություններ վարել այս «կարևոր երկկողմ» հարցի շուրջ, հավելել է Լևիթը։

Հունիսի 5-ին տեղի է ունեցել Չինաստանի նախագահի և ԱՄՆ-ի նախագահի հեռախոսազրույցը, որը հիմնականում կենտրոնացած է եղել առևտրի թեմայի շուրջ։