Սպիտակ տունը Բայդեն-Պուտին հանդիպման կոնկրետ...

Սպիտակ տանը դեռեւս պատրաստ չեն նշելու, թե կոնկրետ երբ են հանդիպելու ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին։ «Մեր Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հետախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ եւ այդ զրույցը կարեւոր քայլ է ռուս-ամերիկյան գագաթնաժողովի կազմակերպման հարցում։ Տեղը եւ վայրը դեռեւս պատրաստ չենք հայտարարել, սակայն շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Պսակին։ Նա նշել է, որ կողմերը շարունակում են շփվել գագաթնաժողովի անցկացման հարցի առնչությամբ։