ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փորձում է Թրամփին համոզել բանակցություններ սկսել Թեհրանի հետ։ Դրա մասին գրում է Wall Street Journal-ը։
«ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Սպիտակ տունը քննարկում է Իրանի վերջին առաջարկը՝ միջուկային ծրագիրը կրճատելու դիվանագիտական լուծման վերաբերյալ, նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Թրամփը ներկայում հակված է թույլատրել Իրանի դեմ նոր ռազմական հարվածներ։
Թրամփի վարչակազմի որոշ ավագ օգնականներ՝ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի գլխավորությամբ, Սպիտակ տան ղեկավարին կոչ են անում փորձել դիվանագիտական ճանապարհով նման որոշում ընդունելուց առաջ»,- գրում է պարբերականը։



