Սպասվում են տեղումներ

Երևանում մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։