Սպասվում են տեղումներ

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։

Վարորդներին կոչ ենք անում նշված հատվածներ երթևեկել ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։