Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ երեքշաբթի օրը Գազայի հատվածից Ռաֆահ անցակետով Եգիպտոս պետք է տարհանվի մոտ 600 օտարերկրացի։ Եգիպտոս տեղափոխվող անձանց ցուցակում են Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի, ինչպես նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Գերմանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։
Ռաֆահը նոյեմբերի 1-ից սկսել է օտարերկրացիներին և ծանր վիրավոր պաղեստինցիներին թողնել Եգիպտոս: Մինչ այդ, Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից երեք շաբաթ անց այն դեռ փակ էր։ Անցակետը դադարեցրել էր աշխատանքը շաբաթ օրը, սակայն երկուշաբթի վերաբացվել է։



