Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մայիսի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Երևանում մայիսի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ին և հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի երեկոյան, 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 28-ի և հունիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ի ցերեկը, 28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի կնվազի 8-10 աստիճանով։ Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով՝