Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարտի 20-21-ին, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում մարտի17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։