Երևանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 16-ի ցերեկը, 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:



