Մենք ակնկալում ենք, որ նոյեմբերին հնարավորինս շուտ կկազմակերպվի Ուկրաինայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ՝ վերջնական փուլերն ավարտելու և նախագահ Թրամփի հետ համաձայնության հասնելու համար, հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Украинская Правда-ի փոխանցմամբ։
«Ուկրաինական կողմը գնահատում է Ժնևում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև արդյունավետ և կառուցողական հանդիպումները, ինչպես նաև նախագահ Թրամփի շարունակական ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու համար», - նշել է Ումերովը։
Ումերովի խոսքով՝ պատվիրակություններն ընդհանուր համաձայնության են եկել Ժնևում քննարկված համաձայնագրի հիմնական դրույթների վերաբերյալ։ Ուկրաինան այժմ հույսը դնում է իր եվրոպացի գործընկերների աջակցության վրա՝ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում։



