Սպասեք, «У всего своё время». Վարդան Ղուկասյա...

Երկրում հատուկ որոշումներ են կայացվում, որ փոքր և միջին բիզնեսը չխթանեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Այն ժամանակ ասում էին, եթե քաղաքապետը հող հատկացում է անում, երեք տեղ է պտտվում,  հիմա 13 տեղ է պտտվում։ Տևում է երկու տարի, չորս տարի, որ շինթույլտվություն կամ տան, կամ չտան։ Այսինքն երկրի ղեկավարությունը խոչընդոտ է հանդիսանում, որ իր երկիրը զարգանա, դրանից այն կողմ էլ ուրիշ բան չկա։ Գործարան չեք կառուցում, ասում եք՝ կառավարության գործը չի, շուկա չեք գտնում, փոքր ու միջին բիզնեսը չեք խտանում, ճանապարհը փակում եք, բա դուք ովքե՞ր եք, ինչի՞ համար եք եկել։

Աշխատվում է սուբվենցիոն ծրագրով, բայց ասենք այն չի, ինչ որ պետք է լինի։ Բայց եթե ասեմ՝ չեն տալիս սուբվենցիոն գումարները, սուտ կլինի, ես այդպիսի բան չեմ կարող ասել»,–ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել ընդդիմադիր խմբակցությունների, մասնավորապես ՔՊ–ի հետ, արդյոք նրանք որոշ դեպքերում դեմ են քվեարկում նախագծերին, քաղաքապետ Ղուկասյաննը պատասխանեց. «

Մենք ներկայացնում ենք որոշումներ, նախագծերը, քննարկվում է, հետո որոշում է կայացվում։ Ժողովուրդը բոլորը տեսնում է, թե ով ոնց է քվեարկում, ասենք, քաղաքի օրվան, հիվանդանոցի կառուցմանը, աշխատավարձերի բարձրացմանը։  Եթե դեմ քվեարկեն, իրենց ռեյտինգը կդարձնի պլենտուսից ներքև, չնայած հիմա էլ ռեյտինգ չունեն, բայց ավելի խայտառակ կլինեն»։

Վարդան Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ ուզում են «իր տակը փորեն» և իրենից ազատվեն. «Միանշանակ, ո՞նց կարող է չլինի էդպիսի բան։ Հիմա, օրինակ, ես հողահատկացում եմ արել, մարդիկ բնակելիներ են կառուցել, կամ կենցաղսպասարկման օբյեկտներ են կառուցել։ Անցել է 10- 15 տարի, 1,5 տարի է՝ գնում–գալիս ենք, ու այստեղ գործ չկա։  Ստից շոու է, որ սարքել են, վերջում կտեսնեք»։

Ինչ վերաբերում է իր որդու՝ Սպարտակի դեմ հարուցված գործին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ի՞նչ է արել որդիս որ... ի՞նչ է արել իմ որդին, մի հատ հլը հասկանանք ինչ է արել։ Ասենք գնացել է 2017–ին մասնավորից շենք է գնել, դա եղավ որ փողերի լվացո՞ւմ է։ Ցնդաբանություն է, հոգս պատճառել, դիտավորյալ նմանատիպ բաներ կարել, որ գնանք ասենք՝ մենք ձեր կողքին ենք, մենք ձեզ հետ կլինենք, մեր այս գործերը փակեք։ Մենք այդպիսի մարդ չենք»։