Սպանված տղաները համեստ, զուսպ, անշառ էին. Փո...

Yerevan.Today-ը զրուցել Արագածի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հետ՝ երեկ Ապարանում տեղի ունեցած ողբերգական սպանության առնչությամբ:

 «Միայն ասեմ, որ դրանք ինչ-որ մեկի ֆանտազիայի արդյունք են,  իմ եղբոր տղան 12 տարեկան է, ես չունեմ առնչություն այս սպանությունների հետ ու չեմ էլ հասկանում ինչու են իմ անունը կապել դրա հետ: Ողջ գիշեր եղել եմ միջադեպի վայրում, Ապարանում ենք եղել, մենք շոկի մեջ ենք, չեմ ճանաչում սպանողներին, միայն գիտեմ , որ ձերակալված անձ կա:  Սպանված տղաներին ճանաչում եմ անձամբ, համեստ զուսպ տղերք էին, անշառ... շատ ծանր է ինձ ամար, նրանցից մեկը՝ Համիկը, ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող էր,  հայր չունի, մյուսների Տիգրանին ու Սամվելի հայրերի հետ շփումներ եմ ունեցել»: