«Ինձ ասացին, որ երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, նաև հարց է հնչել իմ համեստ անձի վերաբերյալ և ինչ-որ արձագանք է եղել այդ մարդու կողմից․ նախ՝ վտանգի, վախի զգացում ունեն, որ փորձել են փարատել, երկրորդ՝ սովորական ՔՊ-ական վարքագիծ է՝ գործ տալու վերաբերյալ․ բնականաբար տեր եմ այդ ամենին, ասածներիս և երաշխավորում եմ, որ այդ անունների մեջ, իմ նշած այդ 100 մարդկանց մեջ որևէ ՔՊ-ականի անուն չի լինելու, դասալիքներ բնակաբնաբար չեն լինելու։ Այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն մինչև վերջ անձնազոհության գնալու, որպեսզի այս չարիքից երկիրն ազատենք, նրանք ամենատարբեր ոլորտների մարդիկ պետք է լինեն»,-ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի կողմից երեկ հնչեցրած հարցին, առ այն, որ Աղվան Վարդանյանը խոսել է՝ 100 անձնազոհ մահապարտներ ունենալու և երկիրը փրկելու մասին։