Այսօր Հայկ Բաբուխանյանին պատկանող կայքում հրապարակվել է մի հոդված, որում խելագարության կանխավարկածով փորձում են տպավորություն ստեղծել, թե ազգությամբ եզդի Բորիս Մուրազին նպատակ ունի Հայաստանի տարածքում եզդիական պետություն ստեղծել։ Ակնհայտ է, որ այս պնդումը ցանկացած բանական մարդու համար, որի ուղեղի աշխատանքը չի խաթարվել սիֆիլիսով ախտահարվելու պատճառով, ծիծաղելի պնդում է ու անգամ քննարկման ենթակա չէ, բայց նաև հասկանալի է, որ սա հեռուն գնացող նպատակ ունի։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տարբեր ձևերով փորձ է արվում սեպ խրել հայ և եզդի ժողովրդի բարեկամության միջև։ Եզդիները երբեք չեն փորձել և չեն փորձի Հայաստանին վնասող քայլեր իրականացնել, բայց ինչ-որ խմբեր ակտիվերոն ջանքեր են թափում։ Նկատենք, որ այս պահին դատարանում է գտնվում սորոսական ակտիվիստի գործ, որը եզդիների անունը շահարկելով փորձել էր հարվածել Հայաստանին։ Այս գործով ակնհայտ դարձավ, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետաքրքրությունների դաշտում է Հայաստանում ազգամիջյան բախումներ հրահրելը։
ՈՒ որքան էր մեր զարմանքը, երբ պարզեցինք, որ Հայկ Բաբուխանյանը ևս ժամանակին դրամաշնորհ է ստացել Սորոսի հիմանդրամից։ Սրա մասին ժամանակին հրապարակում է արել Փաստերի ստուգման հարթակը․«Ի դեպ, «Իրավունք» թերթի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը «Սորոսի հիմնադրամից» ստացել է անհատական դրամաշնորհ՝ Բուդապեշտում գիտաժողովի մասնակցելու համար»,-գրել էր Փաստերի ստուգման հարթակը։

Ակնհայտ է, որ չի կարող պատահական զուգադիպություն լինել այս երկու դեպքը։ Փաստորեն, հրապարակային երկու գործիչ է այս ընթացքում փորձել ստերով ազգամիջյան լարվածություն մտցնել և երկու դեպքում էլ նրանք ժամանակին (գուցե նաև հիմա) կապված են եղել, ֆինանսավորվել են Սորոսի հիմանդրամի կողմից։



