Սորոսականները սպառնում են Փաշինյանին․ նախարար...

Օրերս «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ պարեկները ծեծին են ենթարկել քաղաքացու։

«Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին այն կապակցությամբ, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող։ Բայց դե պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն։

Կադրերում` պարեկների կողմից խոշտագված Արայիկ Ավագյանը` նախորդ գիշեր Շենգավիթի բաժնում»,֊նշել է նա` հրապարակելով տեսանյութ։

Հետաքրքիր է, որ պարեկների դաժանությունից դժգոհող սորոսական Դանիել Իոաննիսյանը ամսիներ առաջ հակառակ դիրքորոշումն ուներ, նա օրինակ կարծում էր, որ 2023 թվականի փետրվարին Հանրապետության հրապարակում խուլիգանություն արած Համմեր մակնիշի մեքենայի վարորդի  նկատմամբ ոստիկանները ազատորեն կարող էին զենք գործադրել: Բայց այս մեկուկես տարում պարեկներին մանր-մունր բացթողումների համար այնքան շատ կարգապահական պատասխանատվության ենթարկեցին, որ պարեկները սկսեցին վախենալ դուխով գործելուց։

«Վահե Ղազարյանը, որպես ոստիկանապետ, անցյալ տարի պարեկներին այնքան տույժեր է հայտնել, որքան որևէ ոստիկանապետ ոստիկանության որևէ ծառայության ծառայողների երբեք չի հայտնել (թվերը շուտով կհրապարակենք)։ Եվ դա հանգեցրել է նրան, որ պարեկները որոշակի առումով սկսել են ծառայել «շառից հեռու» սկզբունքով։

Իսկ «շառից հեռու» սկզբունքով ծառայողը երբեք զենքը պատյանից չի հանի։ Այո, մեջները դեռ կան պարեկայինի անունը բարձր պահողներ, ովքեր պատասխանատվություն ստանձնեցին ու կրակեցին անվադողերին»,-ասել էր սորոսականը։

Հիմա պարզվում է սորոսական Դանիել Իոաննիսյանը զարմացած է, որ իր կողմից հավաքագրված անգրագետ պարեկները քաղաքացու նկատմամբ բռնություն են գործադրում։

Դանիել Իոաննիսյանի այս հայտարարությունից հետո գործի անցան նաև մյուս սորոսականները։ Մասնավորապես Նինա Կարապետյանցը գրել էր․ «Նիկոլին փոխանցեք, որ ժեկի պետի շրջագայությունը ավարտի, հասնի Երևան, չմոռանա բարձր գնահատի և շնորհակալություն հայտնի նաև խոշտանգման վերջին դեպքի համար։

Կամ կարաք չսպասեք, դեպուտատներով շնորհակալություն հայտնենք խոշտանգողներին՝ բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:

Ի դեպ,  խնդիրը ՆԳ նախարարը չի, խնդիրը իրան նշանակողն ա:

Շարունակեք արդարացնել Նիկոլին, բայց միշտ հիշեք, որ սրան/սրանց արդարացնողները հավասարապես կիսում երկրի կործանման պատասխանատվությունը»:

Ոմանք կարող են կարծել, թե այս մարդիկ էլի հիշել են իրենց իրավապաշտպան եղած ժամանակները, բայց դա խորհը մոլորություն է։ Սորոսի հիմնադրամի շահառուները օրակարգեր են սպասարկում միայն կոնկրետ շահ հետապնդելով։ Այս դեպքում նպատակը ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հեռացնելն է և իր տեղում Արփինե Սարգսյանին նշանակելը։ Սորոսակնները ի սկզբանե հույս ունեին, որ Արփինե Սարգսյանը կնշանակվի նախարարի պաշտոնում, բայց Նիկոլ Փաշինյանը ընտրեց իր դասընկերոջը։

Հիմա սորոսակնները արդեն գնում են բացահայտ ճնշումների, արդեն հստակ արձանագրում են, որ իրենք մեղադրելու են Նիկոլ Փաշինյանին և ոչ նախարարին։ Սա ուղերձ է Փաշինյանին, որ կամ սորոսակնների սրտի ուզածն ես անում, կամ հայտնվում ես մեր թիրախում։