Սորոսական Դանիել Իոաննիսյանը Արցախը պաշտպանել...

Արցախը հանձնած իշխանություններին սպասարկող սորոսակնները շարունակում են թիրախավորել բոլոր նրանց, ովքեր դեմ են դուրս եկել հայրենիքը դավաճանածների դեմ։ Այս գործում առավել ակտիվ է սորոսական Դանիել Իոաննիսյանը։ 

Այս անգամ Իոաննիսյանը հղում տալով անհայտ մի կայքի, գրում, թե գեներալ Արթուր Վանեցյանը լքել է իր դիրքերը։ Մի կողմ թողնենք այն, որ գեներալ Լևոն Մնացականյանը, ով ռազմաճակատի Շոշի հատվածի պատասխանատուն էր, հերքել է այս լուրը․ չանդրադառնանք նաև այն փաստին, որ Վանեցյանի ջոկատի անդամները հրապարակային հայտարարել են, որ այդ սուտ տեղեկություններ տարածողները անառակի զավակներ են․ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է արել Իոաննիսյանը, որը նրան թույլ է տալիս նման ոճով խոսել։

Սորոսական Իոաննիսյանը պատերազմի ամբողջ ընթացքում ապրել է Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում։ Օրվա ընթացքում գնացել է դիրքեր կամ ռազմական նշանակության այլ օբյեկտներ, մի քանի զինվորականների ուղեկցությամբ (թիկնապահությամբ)։ Պատերազմի ամբողջ ընթացքում այդպես էլ անհասկանալի դարձավ, թե նա ինչ նպատակով է գնում դիրքեր և արդյոք կարելի էր վստահել նրան։ Այս հարցը հատկապես ակտուալ է դառնում, երբ լրագրող Նաիրի Հոխիկյանը օրերս գրեց, որ Իոաննիսյանի մտերիմ աղջիկներից մեկի հեռախոսում ռազմական օբյեկտների լուսանկարներ են գտնվել, հետո Արցախի ԱԱԾ-ն ստիպված է եղել նրան ազատ արձակել, քանի որ Երևանից հրահանգ է եղել։  Ի դեպ, հետո պարզվեց, որ այդ աղջիկը Իոաննիսյանի հարազատ քույրն է եղել։

Ու հիմա հարց է առաջանում, արդյո՞ք բարոյական իրավուք ուներ ռազմաճակատի ամենաթեժ կետում դիրքեր պահող գեներալին թիրախավորեր մարդ, ով իր բաժին «հայրենիքը» պաշտպանել է «Եվրոպա» հյուրանոցում։ Պարզ է, որ չունի, բայց հիմա դժվար ժամանակներ են Հայաստանում։ Ծովն էլ ալեկոծության ընթացքում՝ հատակին նեխած կեղտը հանում  է ջրի երես, բայց հանդարտվելուց հետո կեղտն իր տեղում է հայտնվում։

Հ․Գ․ Ի դեպ հետաքրքիր է, որ պատերազմի օրերին Իոաննիսյանը հնարավոր բոլոր միջոցներով թմբկահարում էր, որ ինքն Արցախում է, բայց մոռանում էր նշել, որ ի տարբերություն մեր զինվորների, ինքը ապաստանել էր «Եվրոպա» հյունարնոցում։