Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպում...

 Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը:

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Սոչի է ժամանել հոկտեմբերի 31-ին:

Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն երկկողմ հանդիպումներ կունենան  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կմեկնարկի եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: