
Սոչիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակությունների մասնակցությամբ երկկողմ հանդիպումը. երկրի ղեկավարները մնացել են տետ-ա-տետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն: Բանակցությունները ընթացել են մոտ մեկ ժամ:
Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն երկկողմ հանդիպումներ կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կմեկնարկի եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: