Սոչի-Տրապիզոն լաստանավի գործարկումը անորոշ ժա...

Սոչի-Տրապիզոն լաստանավի գործարկումը անորոշ ժամանակով հետաձգվել է Ռուսաստանի ծովային նավահանգիստներ մուտք գործող նավերի համար նոր կանոնների պատճառով, РИА Новости-ին հայտնել է «СВС Шиппинг», ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ և Սևծովյան արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (ЧСПП) ծովային ենթակառուցվածքների զարգացման տնօրեն Սերգեյ Թուրքմենյանը։

«Նախագահի նոր հրամանագիրն ուսումնասիրելու համար ժամանակ կպահանջվի,- РИА Новости-ի՝ լաստանավի մեկնարկի ենթադրվող ամսաթվի մասին հարցին ի պատասխան ասել է Թուրքմենյանը։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ Սոչի-Տրապիզոն երթուղով ծովային հաղորդակցության բացումն այս տարի հետաձգվել է չորրորդ անգամ։

Սոչիի և Թուրքիայի միջև բեռնա-ուղևորատար լաստանավի գործարկման մասին քննարկվել է դեռևս 2023 թվականին, երբ Տրապիզոնի նահանգի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրքութ Չելեբին ինը տարվա ընդմիջումից հետո հայտարարել էր SEABRIDGE նավը այս նպատակով օգտագործելու ծրագրերի մասին, սակայն, ի վերջո, ծրագրերը չեն իրականացվել։

SEABRIDGE նավը (թարգմանաբար՝ «Ծովային կամուրջ») կառուցվել է Իտալիայում 1991 թվականին, այն նախատեսված է 450 ուղևորի համար, որոնցից 93-ն առանձին սրահում տեղակայված ինքնաթիռի նստատեղեր են, մնացածը՝ բոլոր հարմարություններով խցիկներում։ Լաստանավը նախատեսված է 221 ուղևորատար ավտոմեքենա փոխադրելու համար։ Ծովային փոխադրամիջոցի երկարությունը 126 մետր է, լայնությունը՝ 18,5 մետր։