ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է, որ Սնուփ Դոգի համերգն ամեն դեպքում իրականացվելու է․«Սնուփ Դոգի համերգը, այո, իրականացնելու ենք, այժմ բանակցում են ժամկետները: Այն կազմակերպությունը, որը զբաղվում է համերգի կազմակերպմամբ, բանակցում է:
Բանակցության ավարտից հետո կհայտնենք ժամկետները, նախապես քննարկվում է, որ դա կարող է լինել մայիս-հունիս ամիսներին»,- ասել է Անդրեասյանը: