Սնուփ Դոգի համերգի վճարված գումարը պետբուջե վ...

Ամեն անգամ, երբ  լրագրողները Սնուփ Դոգի հարցով ինձ դիմում են, փոխանցել եմ այն տեղեկատվությունը, ինչ որ այդ պահին մենք ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից: Այս մասին մամուլի ասուլիիս ժամանակ, անդրադառնալով ռեփերի՝ Հայաստանում կայանալիք համերգին և դրա համար վճարված գումարին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 «Գիտեմ, որ նրանք ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։ Եվ սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Քանի որ համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ 2023թ-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը հետաձգվեց Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ հարձակումից հետո: Համերգի կազմակերպման համար որպես դրամաշնորհ նախարարությունը հատկացրել էր 6 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 319 մլն դրամ: