Սննդամթերք տեղափոխող ավտոմեքենան չի ունեցել ս...
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ):
 
Մասնավորապես՝
 
արտադրական տարածքում չի ապահովվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, կեղտի կուտակումներից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,
 
պատերի մակերևույթները, հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի ծեփը եղել է թափված,
 
սարքավորումները և գործիքները չեն պահվել նորոգ վիճակում,
 
սննդամթերք տեղափոխող ավտոմեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր։
 
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: