Սլովենիայի կառավարությունը հավանություն է տվե...

Սլովենիայի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Պաղեստինի պետությունը ճանաչելու առաջարկին և խնդրել է խորհրդարանին անել նույնը, հայտնում է Associated Press-ը։

Վարչապետ Ռոբերտ Գոլոբն ասել է, որ իր կառավարությունը ճանաչման առաջարկ է ուղարկել խորհրդարանին, որն արդեն հաջորդ շաբաթ հավանաբար նիստ կհրավիրի:

Առաջարկն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հաստատումը։

Սլովենիայի կառավարության որոշումն ընդունվել է ընդամենը երկու օր, երբ Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան ճանաչել են Պաղեստին պետությունը: Նրանց ադ քայլը դատապարտել է Իսրայելը:

Որոշմամբ Սլովենիան կդառնա 27 երկրներից բաղկացած Եվրամիության 10-րդ անդամը, որը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, սակայն նրա արտաքին քաղաքականությունը հիմնականում համընկնում է դաշինքի քաղաքականության հետ։

Պաղեստինի պետությունը ճանաչել է ՄԱԿ-ի ավելի քան երկու երրորդը՝ ավելի քան 140 պետություն: