Սլովակիայի վարչապետը ռուսական գազի արգելքը հա...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրոպական Միության կողմից ռուսական գազը չընդունելը անվանել է «էներգետիկ ինքնասպանություն»։

Երկուշաբթի օրը հրապարակված ԵՄ խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ այն վերջնականապես հաստատել է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը 2027 թվականի հունվարի 1-ից և ռուսական խողովակաշարային գազի ներմուծման արգելքը 2027 թվականի սեպտեմբերի 30-ից։

«Դուք գիտեք իմ կարծիքը. սա Եվրամիության էներգետիկ ինքնասպանության ավարտն է։ Մենք բոլորս կվճարենք այս հիմար գաղափարական որոշման համար։ Դուք գիտեք, որ առաջին քայլը, որը մեզ զգալի վնաս հասցրեց, ռուսական գազի տարանցման դադարեցումն էր Սլովակիայի տարածքով։ Այս որոշումը կայացրել է Ուկրաինայի նախագահը, և այն մեզ տարեկան մինչև 500 միլիոն եվրո է արժենում մեր խողովակաշարերով Եվրոպա տեղափոխվող գազի տարանցման վճարների պատճառով», – երեքշաբթի օրը սլովակյան TA3 հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆիցոն։