Սլովակիայի վարչապետը ԵՄ ղեկավարներին հայտնել...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն անցյալ շաբաթ կայացած գագաթաժողովում ԵՄ առաջնորդներին ասել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը ցնցել է իրեն ԱՄՆ նախագահի հոգեվիճակի հետ կապված, Politico-ին ասել են զրույցի մասին տեղեկացված հինգ եվրոպացի դիվանագետներ։

Երկու դիվանագետների խոսքով՝ Ռոբերտ Ֆիցոն, որը ԵՄ սակավաթիվ առաջնորդներից է, որը հաճախ է աջակցել Թրամփի դիրքորոշմանը Եվրոպայի թույլ կողմերի վերաբերյալ, մտահոգված է ԱՄՆ նախագահի «հոգեվիճակով»։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆիցոն օգտագործել է «վտանգավոր» բառը՝ նկարագրելու ԱՄՆ նախագահի վարքագիծը հունվարի 17-ին Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում (Ֆլորիդայի նահանգ) կայացած նրանց անձնական հանդիպման ժամանակ։

Politico-ի տեղեկացմամբ՝ Ֆիցոյի եւ նրա եվրոպացի գործընկերների միջեւ զրույցը տեղի է ունեցել Բրյուսելում հունվարի 22-ին՝ Գրենլանդիան բռնագրավելու Թրամփի սպառնալիքներից հետո տրանսատլանտյան հարաբերությունները քննարկելու համար կազմակերպված ԵՄ արտակարգ գագաթաժողովի շրջանակում։

Դիվանագետների խոսքով՝ Սլովակիայի վարչապետն իր նկատառումները հայտնել է ԵՄ մի քանի առաջնորդների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առանձին ոչ պաշտոնական հանդիպման, այլ ոչ թե պաշտոնական կլոր սեղանի շուրջ քննարկումների ժամանակ։

Սպիտակ տունն արձագանքել է այս տեղեկատվությանը։

«Սա լրիվ ֆեյք լուր է անանուն եվրոպացի դիվանագետներից, որոնք փորձում են մնալ ակտուալ։ Մար-ա-Լագոյում կայացած հանդիպումը դրական եւ արդյունավետ է եղել»,- ասել էց Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելին։