Սլովակիայի արևմուտքում գտնվող ուսումնական հաստատությունում աշակերտը կրակ է բացել պնևմատիկ (օդաճնշիչ) ատրճանակից, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է սլովակյան JOJ հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Նովե Մեստո նադ Վահոմ քաղաքի կրթահամալիրում, որն իր մեջ ներառում է մանկապարտեզ, տարրական դպրոց և գիմնազիա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության խմբեր։ Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են։
Փետրվարի 3-ին Կրասնոյարսկի երկրամասում յոթերորդ դասարանի աշակերտուհին փորձել է խոհանոցային դանակով հարվածել ուսուցչին, իսկ այն բանից հետո, երբ համադասարանցիները խանգարել են նրան, վիրավորել է աշակերտուհիներից մեկին։ Դատախազությունը կարծում է, որ հակամարտության պատճառ կարող էր դառնալ աղջկա էմոցիոնալ վիճակը՝ այլ աշակերտների հետ բարդ հարաբերությունների ֆոնին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուսումնական հաստատությունում պահպանություն չի եղել, իսկ «տատիկ-պահակը» անտեսել է օգնություն ցուցաբերելու աշակերտների կոչերը։



